Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին

Պրոլակտին հորմոնն ու կնոջ առողջությունը

Պրոլակտին հորմոնն ու կնոջ առողջությունը

Պրոլակտին հորմոնը կապված է երեխածնության հետ: Սակայն այն կարող է  ազդել առողջ կնոջ օրգանիզմի վրա ոչ միայն  հղիության ու  կրծքով կերակրելու շրջանում: Ինչո՞վ է վտանգավոր   պրոլակտինի բարձր  մակարդակը

 

Հիպոֆիզն է կարգավորում պրոլակտինի մակարդակն օրգանիզմում. այսպես  թե այնպես, այդ հորմոնը երեխածնության հետ է կապված: Այն անհրաժեշտ է կաթնարտադրության համար, խթանում է կանթագեղձերի աճը:

 

Ծննդաբերությունից հետո, լակտացիայի առաջին շրջանում պրոլակտինի մակարդակը նվազում է: Սակայն, երբեմն մի քանի  տասնամյակ կարող է պահպանվել բարձր մակարդակում,:

 

Մասնագետները կարծում են, որ պրոլակտինի բարձր մակարդակը, եթե այն կապված չէ հղիության ու ծննդաբերության հետ, ապա բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

 

Նույնիսկ չծննդաբերած կանանց մոտ պրոլակտինի բարձր մակարդակի դեպքում կարող է արտադրություն լինել կրծքագեղձերից: Այս երևույթը ևս  կարող է  մի քանի տասնյակ տարի դիտվել: Արտադրություն կարող է լինել ինչպես կրծքագեղձը սեղմելիս, այնպես էլ ակամա` կաթիլների  կամ էլ շիթի ձևով:

 

Քաշի ավելացում. բանն այն է, որ պրոլակտինի բարձր մակարդակը նպաստում է ախորժակի վրա, սննդարար նյութերի կուտակմանը ու հետևաբար` քաշի ավելացմանը:

 

Խնդիրներ են առաջանում  կապված դաշտանային ցիկլի հետ:  Վաղ դաշտանադադար է առաջանում, որը գինեկոլոգիայում անվանում են երկրորդային ամենորեա:

 

Վահանաձև գեղձի խնդիրներ. պրոլակտինի բարձր մակարդակը նպաստում է հորմոնալ ֆոնի փոփոխության վրա, ինչն իր հերթին խանգարում է վահանաձև գեղձի աշխատանքը:

 

Պրոլակտինոմա.  հորմոնի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել հիշողության ու տեսողության վատացման: Դա հետևյալ կերպ է կատարվում.  երկարատև աշխատանքից բջիջները, որոնք պրոլակտին են մշակում, չափսերով մեծանում են, ու առաջանում է պրոլակտինոմա` բարորակ ուռուցք, որը կարող է ճնշել տեսողական նյարդն ու հանգեցնել տեսողության վատացման: Պրոլակտինոմայի ազդեցությունը վտանգավոր է կենտրոնական նյարդային համակարգի վրա վտանգավոր է: Սովորաբար այս ախտանիշն ունեցող կանայք առանց պատճառի նյարդային են, լալկան, հաճախ են դեպրեսիվ վիճակներում հայտնվում, ունեն քնի խանգարում, չեն կարողանում շրջապատող աշխարհն ընդունել ինչպես որ է: Նրանց հարաբերությունները մարդկանց հետ բարդ են թե՛ աշխատանքում և թե՛ տանը: Նրանք հասկանում են , որ իրենց  հուզականությունն ու նյարդայնությունն  անհիմն  են, սակայն ոչինչ անել չեն կարողանում:

 

Մաստոպաթիա. կարող է զարգանալ պրոլակտինի բարձր մակարդակի պատճառով:

 

Օսթեոպորոզ. կաթի հետ օրգանիզմից մեծ քանակով կալցիում է դուրս գալիս, իսկ կալցիումը, բացի սննդամթերքից, նաև ոսկրերից է ստացվում: Հիվանդանում են  նաև ֆանատիկորեն կրծքով 2-3 տարի երեխային կերակրող կանայք:

 

Անորակ սպիտակեղենի կամ ֆիզիկական լարվածության պատճառով պտուկների խթանման հետևանքով մշտական արտադրությունն ազդանշան է հաղորդում գլխուղեղին ու պրոլակտինի հոսքի պատճառ դառնում:

 

Պետք է այցելեք բժշկին, եթե նկատում եք, որ քաշի ավելացում կա առանց հիմնավորման,  կրծքագեղձի մեծացում կամ էլ կոշտացումներ, վատացել է ձեր տեսողությունը կամ էլ հիշողությունը, դարձել եք լալկան ու նյարդային:

 

Պրոլակտինի մակարդակը որոշելու համար հարկավոր է արյան անալիզ հանձնել (զարկերակից), դաշտանային ցիկլի 3 փուլում: Եթե պրոլակտինի մակարդակը թեկուզ 2-ում բարձր լինի, ապա հաջորդ քայլը պետք է լինի կալցիումի համար անալիզ հանձնելը:

 

Կանայք առողջ լինելու համար,  հարկավոր է անկախ տարիքից, վերահսկել օրգանիզմում  պրոլակտինի մակարդակը:

Սկզբնաղբյուր. http://ankakh.com/
Լուսանկարը. http://www.flickr.com/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում

Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

Կրծքագեղձի ՄՌՏ-ն գլխավորում է կրծքագեղձի ոչ ինվազիվ հետազոտությունների շարքը, որպես առավել տեղեկատվական մեթոդ, քան ուլտրաձայնային հետազոտությունն է, կամ` ռենտգեն-մամոգրաֆիան...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լրահոս կանանց համար Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինչո՞ւ են կանայք նախադաշտանային շրջանում շատ քաղցրեղեն ուտում. news.am
Ինչո՞ւ են կանայք նախադաշտանային շրջանում շատ քաղցրեղեն ուտում. news.am

Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են...

Լրահոս կանանց համար
Ինչու է ձուկն օգտակար կանանց համար. 1in.am
Ինչու է ձուկն օգտակար կանանց համար. 1in.am

Կանայք, ովքեր շաբաթական ուտում են նվազագույնը 3 բաժին ձուկ, իրենց պաշտպանում են վտանգավոր հիվանդություններից, հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Լրահոս կանանց համար
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am

Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Կաթնամթերքը նվազեցնում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը. news.am
Կաթնամթերքը նվազեցնում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը. news.am

Կաթնային եւ կաթնաթթվային մթերքը (յոգուրտը, մածունը, պանիրը) նվազեցնում է կանանց մոտ կրծքի քաղցկեղի ռիսկը: Այդ մասին հայտնում են Lawson Health Research Institute-ի գիտնականները (Կանադա)...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Լրահոս կանանց համար
Կրծկալը կարող է վնասել կնոջ առողջությունը. 1in.am
Կրծկալը կարող է վնասել կնոջ առողջությունը. 1in.am

Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Լրահոս կանանց համար
Կրծքի իմպլանտների պատճառով քաղցկեղի վտանգը 10 անգամ ավելի մեծ է, քան համարվում էր. գիտնականներ. news.am
Կրծքի իմպլանտների պատճառով քաղցկեղի վտանգը 10 անգամ ավելի մեծ է, քան համարվում էր. գիտնականներ. news.am

Կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը կրծքի իմպլանտների տեղադրումից հետո իրականում 10 անգամ ավելի մեծ է, քան ընդունված էր համարել: Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ առաջատար պլաստիկ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Կրծքով կերակրելը նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսկը. 1in.am
Կրծքով կերակրելը նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսկը. 1in.am

Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն...

Լրահոս կանանց համար
Կահույքը վտանգավոր է կանանց վահանաձև գեղձի համար. 1in.am
Կահույքը վտանգավոր է կանանց վահանաձև գեղձի համար. 1in.am

Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կապ են հաստատել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Լրահոս կանանց համար
Կնոջ համար ամենակործանարարը. 1in.am
Կնոջ համար ամենակործանարարը. 1in.am

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ գիտնականների խումբը պարզել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առողջության համար ամենակործանարար խմիչքը գարեջուրն է: Անկասկած է, որ գարեջուրը վնասակար է նաև տղամարդկանց համար...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Լրահոս կանանց համար
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում. news.am
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում. news.am

Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները...

Լրահոս կանանց համար
Գիտնականները մշակում են ունիվերսալ հակաբեղմնավորիչ. 1in.am
Գիտնականները մշակում են ունիվերսալ հակաբեղմնավորիչ. 1in.am

Ամերիկացի գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղը կստեղծվի ABHD2...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ Լրահոս կանանց համար
Ուղեղի բարդ կառուցվածքի պատճառով կանայք պետք է ավելի երկար քնեն. գիտնականներ. 1in.am
Ուղեղի բարդ կառուցվածքի պատճառով կանայք պետք է ավելի երկար քնեն. գիտնականներ. 1in.am

Լաֆբորոյի համալսարանի Քնի հետազոտության կենտրոնի գիտնականներն անսպասելի հայտարարություն են արել. կանայք պետք է ավելի երկար քնեն, քանի որ նրանց ուղեղն ավելի բարդ կառուցվածք ունի, քան տղամարդկանց...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ Լրահոս կանանց համար
Ինչո՞ւ է կանանց անհրաժեշտ դաշտանադադարը. news.am
Ինչո՞ւ է կանանց անհրաժեշտ դաշտանադադարը. news.am

Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի  (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր...

Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ